Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Մաշկաբան. Ամռանը մաշկին ճիշտ խնամք է հարկավոր

Մաշկաբան. Ամռանը մաշկին ճիշտ խնամք է հարկավոր

Ամառային արևի ճառագայթները հայերին բնորոշ մաշկի տեսակի համար բացասական դեր են խաղում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բժիշկ-մաշկաբան Լիլիթ Գևորգյանը:

 

Ըստ նրա, գոյություն ունի մաշկային դասակարգում, որի համաձայն, առանձնացնում են մաշկի 6 տիպ:

 

«Առաջինն այն մաշկն է, որը չունի մաշկին երանգ տվող գունանյութ` մելանին: Իսկ 6-րդ տեսակի մաշկը հագեցած է մելանինով: մելանինն էկրան է հանդիսանում ուլտրամանուշակագույն ճառագայթների համար և պաշտպանում է մաշկը դրանցից»,-ասաց մասնագետը:

 

Մաշկաբանի խոսքով, ազգաբնակչության մեջ հանդիպում է մաշկի 4 տեսակ` սպիտակից մինչև մուգ թուխ երանգներ: Որքան մաշկի գույնը մուգ է, այնքան այն պաշտպանված է արևի ճառագայթներից:

 

Ամռանը, Լ. Գրիգորյանի խոսքով, հիմնականում, խնդիրներ են առաջանում մաշկի արևայրուքների հետ կապված: Իսկ այս սեզոնին կոսմիտիկ միջոցների օգտագործումը, մասնագետի հավաստմամբ, կապված է մաշկի յուրահատկությունից:

 

Արևից վնասվում է հատկապես յուղոտ մաշկը, իսկ որքան մաշկը վնասվում է արևից, այնքան մեծանում է մաշկի քաղցկեղի առաջացումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ուլտրամանուշակագույն ճառագայթները հանդիսանում են քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը:

 

Վերջում բժիշկ-մաշկաբանը կանանց խորհուրդ տվեց ամռանը մաշկի ճիշտ խնամք իրականացնել: Առաջին հերթին հարկավոր է մաշկի մաքրությունը ապահովել, ապա խոնավեցումը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ